ՉԻՆԱՑԻ ՀԱՔԵՐՆԵՐԸ ԿՈՏՐԵԼ ԵՆ 5 ԽՈՇՈՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆԱՎԹԱԳԱԶԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՆԵՐԸ
Չինացի հաքերներին հաջողվել է կոտրել 5 միջազգային նավթագազային ընկերությունների տվյալների բազաները: Անվտանգության նկատառումներից ելնելով` ընկերությունների անունները չի նշվում: Մասնագետների կարծիքով, գողացված տվյալները մեծ կարևորություն են ներկայացնում ընկերությունների մրցակիցների համար: Mcafee-ի մասնագետները նշում են, որ հարձակման ընթացքում հաքերները բարդ հնարքներ չեն օգտագործել և կիրառել են նման դեպքերի համար ստանդարտ հնարքներ` վարակված էլեկտրոնային նամակներ, հարձակում կայքի միջոցով և այլն: Հարձակումներն իրականացվել են Չինաստանի Շանդուն նահանգից: Mcafee ընկերությունն այս հարձակումն անվանել է Night Dragon:
Mcafee ընկերության փոխնախագահ Դմիտրի Ալպերովիչը նշել է, որ նմանատիպ պարզ գործելաոճի միջոցով հաջողության հասնելու փաստը նշանակում է, որ կարևորագույն ենթակառուցվածքներում տեղեկատվական անվտանգության մակարդակը գտնվում է չափազանց ցածր մակարդակի վրա:
Նշենք, որ տարեցտարի կտրուկ ավելանում են նմանատիպ հարձակումների ծավալները: Ժամանակին իրենց գաղտնի տվյալները չպաշտպանած ընկերությունները մշտապես կանգնած են դրանք կորցնելու և այդպիսով մրցակիցներին առավելություն տալու առջև: Չպաշտպանված համակարգերը և անպարտաճանաչ կամ մրցակիցների համար աշխատող աշխատակիցները կարող են բիզնեսի, պետական և այլ կազմակեպությունների գաղտնի տվյալների անդառնալի արտահոսքի պատճառ դառնալ: Մասնավորապես, ԱՄՆ պետքարտուղարության զեկույցների հայտվելը Wikileaks-ում պայմանավորված է տվյալների պահպանության համակարգի բացակայությամբ, ինչը անպարտաճանաչ աշխատակցին հնարավորություն է տվել համակագից դուրս հանել հույժ գաղտնի փաստաթղթեր:
Mcafee-ին արդեն իսկ ներկայացնում է տվյալների պահպանության ժամանակակից և առաջատար ծրագրային լուծումներ և սարքավորումներ, որոնք պաշտպանում են բիզնեսի գաղտնիքները և կարևորագույն տվյալները` գործնականում անհնարին դարձնելով դրանց արտահոսքը:
-
MCAFEE-Ն ԿԱՊԱՀՈՎԻ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀՍԿԱ DAIMLER (MERCEDES BENZ) ԿՈՆՑԵՌՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ
August 06, 2011 -
MCAFEE - ԻՐԱՆԻ ԱՏՈՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐՆ ԱՐԳԵԼԱԿԱԾ STUXNET ՎԻՐՈՒՍԸ ՎԱՐԱԿԵԼ Է ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԸ
April 19, 2011 -
ԳԱՂՏՆԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԿՈՐՍՏԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԱՐԵԿԱՆ 1 ՏՐԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԻ ՎՆԱՍՆԵՐ ԵՆ ԿՐՈՒՄ
April 05, 2011 -
ԳՈՐԾԱՐՔԸ ՀԱՍՏԱՏՎԵԼ Է. INTEL-Ը 7,68 ՄԼՐԴ ԴՈԼԱՐՈՎ ԳՆԵԼ Է MCAFEE-Ն
March 01, 2011 -
ՉԻՆԱՑԻ ՀԱՔԵՐՆԵՐԸ ԿՈՏՐԵԼ ԵՆ 5 ԽՈՇՈՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆԱՎԹԱԳԱԶԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՆԵՐԸ
February 13, 2011


