ԳՈՐԾԱՐՔԸ ՀԱՍՏԱՏՎԵԼ Է. INTEL-Ը 7,68 ՄԼՐԴ ԴՈԼԱՐՈՎ ԳՆԵԼ Է MCAFEE-Ն

image

Միկրոչիպերի արտադրությամբ համաշխարհային առաջատար ամերիկյան Intel Corp.-ը ավարտին է հասցրել ծրագրային ապահովման արտադրության ոլորտում առաջատար McAfee ընկերության ակտիվների ձեռքբերման ուղղությամբ տարվող բանակցությունները: Ինչպես նշվում է Intel ընկերության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ` գործարքի ընդհանուր արժեքը կկազմի 7,68 մլրդ դոլար: Հատկանշական է, որ McAfee ընկերությունը կշարունակի թողարկել և վաճառել իր ծրագրային ապահովման արտադրանքները սեփական բրենդով: Նախատեսվում է նաև, որ Intel և McAfee ընկերությունները շուկային կներկայացնեն իրենց համատեղ արտադրանքներն արդեն ընթացիկ տարում, ընդ որում ընկերությունների համատեղ գործունեությունն առավելապես ուղղված կլինի անհատական համակարգիչների ապահովության և պաշտպանության ծրագրերի մշակմանը:

«Գործելով որպես Intel-ի դուստր ընկերություն` McAfee-ն կընդգրկվի ընկերության բիզնեսի այն ուղղության մեջ, որը զբաղվում է ծրագրային ապահովմամբ և նմանատիպ այլ ծառայությունների մատուցմամբ (Software and Services Group)», -  նշվում է ամերիկյան ընկերության հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ մինչ այս, 2010 թվականի դեկտեմբերին, Եվրահանձնաժողովը չէր բացառել գործարքի կասեցումը` ենթադրելով, որ այս գործարքը կարող է խախտել հակամենաշնորհային օրենսդրությունը: Հետագայում, սակայն, Intel  ընկերության փաստարկներն ապացուցեցին գործաքի «արդարությունը»:

McAfee-ին (կենտրոնական գրասենյակը` Սանտա-Կլարա, ԱՄՆ) տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտի համաշխարհային առաջատար ընկերություն է, որը  հիմնադրվել է 1987 թվականին: McAfee-ին ներկայացնում է անվտանգության ժամանակակից և նորարարական ծրագրային լուծումներ, սարքավորումներ և ծառայություններ որոնք ամբողջ աշխարհում ապահովում են առևտրային, պետական և այլ կազակեպությունների համակարգչային համակարգերի և ցանցերի անվտանգությունը:

Բիզնես 24

Copyright 2011. Mcafee is a trademark of Mcafee Inc.
Clover CG LLC - Mcafee certified elite partner and solution provider.
To check our status please follow this link and select fields
Region: EMEA, Country: Armenia.
Վաճառք` +374 55 622333, էլ. փոստ sales@mcafee.am:
Սպասարկում` +374 96 622333, էլ. փոստ support@mcafee.am:
ՀՀ, Երևան, Վարդանանց 15/48, հեռ. +37410 54 84 07, էլ. փոստ office@mcafee.am.
Մեր մասին | Վաճառքի ցանց | Նորություններ