MCAFEE - ԻՐԱՆԻ ԱՏՈՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐՆ ԱՐԳԵԼԱԿԱԾ STUXNET ՎԻՐՈՒՍԸ ՎԱՐԱԿԵԼ Է ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԸ
Տեղեկատվական անվտանգության համաշխարհային առաջատար Mcafee ընկերության իրականացրած հետազոտության արդյունքում պարզվել է, որ Stuxnet վիրուսով վարակված են աշխարհի 14 երկրների բազմաթիվ խոշոր ընկերություններ: Վտանգավոր վիրուսը ամենամեծ տարածումն է գտել Հնդկաստանում, Ֆրանսիայում և Գերմանիայում:
Mcafee-ի մասնագետները նշում են, որ Գերմանիայում էներգետիկ ընկերությունների 59%-ի համակարգերը վարակված են Stuxnet վիրուսով: Միևնույն ժամանակ մասնագետները նշում են, որ Գերմանիայում տարածում գտած վիրուսի տարբերակը չի սպառնում երկրի էներգահամակարգին:
Հիշեցնենք, որ անցյալ տարի Stuxnet վիրուսը զգալի վնաս էր պատճառել և արգելակել Իրանի ատոմային ծրագրերի համակարգին: Իրանը վիրուսի ստեղծման և ներդրման մեջ մեղադրում է ԱՄՆ-ին և Իսրայելին: Ամբողջ աշխարհում Stuxnet-ով վարակված է ավելի քան 100 000 համակարգիչ:
-
MCAFEE-Ն ԿԱՊԱՀՈՎԻ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀՍԿԱ DAIMLER (MERCEDES BENZ) ԿՈՆՑԵՌՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ
August 06, 2011 -
MCAFEE - ԻՐԱՆԻ ԱՏՈՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐՆ ԱՐԳԵԼԱԿԱԾ STUXNET ՎԻՐՈՒՍԸ ՎԱՐԱԿԵԼ Է ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԸ
April 19, 2011 -
ԳԱՂՏՆԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԿՈՐՍՏԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԱՐԵԿԱՆ 1 ՏՐԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԻ ՎՆԱՍՆԵՐ ԵՆ ԿՐՈՒՄ
April 05, 2011 -
ԳՈՐԾԱՐՔԸ ՀԱՍՏԱՏՎԵԼ Է. INTEL-Ը 7,68 ՄԼՐԴ ԴՈԼԱՐՈՎ ԳՆԵԼ Է MCAFEE-Ն
March 01, 2011 -
ՉԻՆԱՑԻ ՀԱՔԵՐՆԵՐԸ ԿՈՏՐԵԼ ԵՆ 5 ԽՈՇՈՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆԱՎԹԱԳԱԶԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՆԵՐԸ
February 13, 2011


