MCAFEE-Ն ԿԱՊԱՀՈՎԻ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀՍԿԱ DAIMLER (MERCEDES BENZ) ԿՈՆՑԵՌՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

image

Տեղեկատվական անվտանգության համաշխարհային առաջատար Mcafee ընկերությունը հայտարարել է գերմանական Daimler (Mercedes Benz) կորպորացիայի հետ համագործակցության մեկնարկի մասին: 

Համագործակցությունը ենթադրում է, որ Mcafee-ի վերջնակետերի անվտանգության ծրագրային լուծումները կապահովեն գերմանական ավտոհսկայի տեղեկատվական համակարգերի (250 000 համակարգիչ և սերվեր) անվտանգությունը: Գործարքի արժեքը կազմում է 2.5 միլիոն ԱՄՆ դոլար, ծավալը` 250 000 լիցենզիա:

Mcafee-ի հաղթանակն ավելի է կարևորվում այն առումով, որ Daimler-ը հրաժարվել է Symantec և Sophos ընկերությունների տեղեկատվական անվտանգության ծրագրային լուծումներից: Նշենք նաև, որ Daimler-ը հանդիսանում էր Symantec-ի խոշորագույն հաճախորդը Եվրոպայում:

Daimler ընկերությանը տրամադրվող վերջնակետերի անվտանգության փաթեթում ներառված են Mcafee-ի հակավիրուսային, չարամիտ ծրագրերից պաշտպանության, էլեկտրոնային փոստի անվտանգության, ինչպես նաև HIPS (Host Intrusion Prevention) և Device Control մոդուլները:

Daimler-ի կողմից հատկապես հավանության է արժանացել Mcafee-ի անվտանգության լուծումների և սարքավորումների միասնական կառավարման և ղեկավարման ePO համակարգը:

Հիշեցնենք, որ Daimler-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ավտոմեքենաշինական կոնցեռներից մեկը: Ընկերության կողմից արտադրվող Mercedes Benz մակնիշի մեքենաները շատերի կողմից համարվում են լավագույնները աշխարհում: Ընկերությունում աշխատում է 260 000 աշխատակից: Daimler-ի հասույթը մեկ տարում կազմում է մոտ 140 միլիարդ ԱՄՆ դոլար:

Mcafee-ին (կենտրոնական գրասենյակը` Սանտա-Կլարա, ԱՄՆ) հանդիսանում է տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտի համաշխարհային առաջատար ընկերություն: Mcafee-ին ներկայացնում է անվտանգության ժամանակակից և նորարարական ծրագրային լուծումներ, սարքավորումներ և ծառայություններ որոնք ամբողջ աշխարհում ապահովում են առևտրային, պետական և այլ կազակեպությունների համակարգչային համակարգերի և ցանցերի անվտանգությունը:

Copyright 2011. Mcafee is a trademark of Mcafee Inc.
Clover CG LLC - Mcafee certified elite partner and solution provider.
To check our status please follow this link and select fields
Region: EMEA, Country: Armenia.
Վաճառք` +374 55 622333, էլ. փոստ sales@mcafee.am:
Սպասարկում` +374 96 622333, էլ. փոստ support@mcafee.am:
ՀՀ, Երևան, Վարդանանց 15/48, հեռ. +37410 54 84 07, էլ. փոստ office@mcafee.am.
Մեր մասին | Վաճառքի ցանց | Նորություններ